1519 թվական։ ԻսպանիանՎերածննդի ժամանակաշրջանում։ Իսպանական երկու հաջողակ խարդախներ՝ Տուլիոն և Միգելը խաղում էին փողի համար հատուկ ծանրեցված խորանարդիկներով (ինչ ձևով էլ դրանք նետեիր նրանք կանգնում էին միևնույն թվերի վրա)։ Հերթական խաղի ընթացքում ընկերները շահում են քարտեզ, որը տանում էր դեպի լեգենդար ոսկու քաղաք Էլդորադո։ Երբ Տուլիոյի գրպանից պատահաբար ցած են ընկնում ծանրեցված խորանարդիկները, որոնց շնորհիվ Տուլիոն ու Միգելը հաղթում էին ծովայիններին, և նրանք փախչում են վարունգներով լի տակառներով և պատահաբար ընկնում են հռչակավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսի նավի վրա։ Նրանց հայտնաբերելով Կորտեսը որոշում է ուղարկել այս անտոմս ուղևորներին Կուբայի շաքարի պլանտացիաները, որպես ստրուկներ։ Բայց նրանց հաջողվում է փախչել իրենց հետ տանելով Կորտեսի ձիուն` Ալտիվոյին։
Գողացված նավակով ծովում լողալով նրանք հայտնվում են Մեոզոամերիկայի ափերի մոտ։ Ջունգլիներով անցնելով նրանք հայտնաբերում են Էլդորադո քաղաքը։ Այնտեղ նրանց ընդունում են որպես երկար սպասված աստվածների։ Տեղացի Չել անունով աղջիկը նրանց բացահայտում է, բայց խոստանում է պահպանել նրանց գաղտնիքը, եթե նրանք իրեն տանեն Իսպանիա։ նկերները համաձայնվում են։ Երբ նրանք գնդակով խաղում էին «աստվածների խաղը» հաղթել չէին կարողանում, քանի որ աստվածներ չէին, բայց ամեն ինչ հանդարտվում է երբ նրանց ծանոթ Չելը նետում է զրահապատին (միջատին), որին կոչում են Բիբո, որը համանուն մուլտֆիլմի ռեժիսորի անունն է։ Չելը օգնում է նրանց հաղթել։ Երբ գերագույն քրմապետը առաջարկում է հաղթվածներին զոհաբերել, Միգելը որպես աստված քշում է Ցեկել Կանին քաղաքից։ Վերջինս Միգելի ճակատին արյան կաթիլ է տեսնում և հասկանում է, որ նրանք աստվածներ չեն, որովհետև աստվածները արյուն չունեն և այդ իսկ պատճառով կատարվում են զոհաբերություններ։ Հետագայում երբ Միգելը պատահաբար լսում է Տուլիոյի և Չելի խոսակցությունը և տեսնում է նրանց համբուրվելը, նրա և Տուլիոյի մեջ առաջանում է հակամարտություն և նա որոշում է մնալ Էլդորադոյում որպես աստված, բայց երբ Տուլիոն վտանգի մեջ է հայտնվում, Միգելը առանց երկմտելու հասնում է ընկերոջը օգնության։
Տուլիո (անգլ.՝ Tulio), Միգելի ընկերը և ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը, նա թխահեր էր, գանգուր մազերով պոչիկ կապած և ուներ կապույտ աչքեր։ Նա ագահ էր և ամբողջ մուլտֆիլմի ժամանակ ուզում էր քաղաքից շուտ հեռանալ և ապրել ինչպես թագավոր, սակայն դա նրան չխանգարեց ոսկին զոհաբերել հանուն Էլդորադոյի փրկության։ Ֆիլմի վերջում նա սիրահարվում է Չելին։
Միգել (անգլ.՝ Miguel), ֆիլմի գլխավոր հրոսներից մեկն է։ Տուլիոյի ընկերը և գործընկերն է։ Շիկահեր է և ունի դեղին չքեր։ Ավելի զգացմունքային է և այդքան էլ ագահ չէ, շատ է գնահատում մարդկային կյանքը։ Ֆիլմի մեծ մասում նա կարոտում էր հայրենիքը, սակայն ցանկանում էր մնալ Էլդորադո, սակայն նախընտրում է շարունակել արկածները։
Ալտիվո (անգլ.՝ Altivo), Էռնան Կորտեսի մարտական ձին է, ով ընկերանում է Տոիլիոյի և Միգելի հետ։ Նա շատ խելացի ձի է և առանց երկմտելու դժբախտության ժամանակ օգնում է ընկերներին։
Չել (անգլ.՝ Chel), Էլդորադոի բնակիչներից է։ Իր բնույթով շատ դեպքերում նման է Տուլիոյին։ Ֆիլմի սկզբում նա փախչում է գանձեր գողացած։ Նա բացահայտում է Տուլիոյին և Միգելին, սակայն խոսք է տալիս չբացահայտել գաղտնիքը մի պայմանով, որ իրեն էլ տանեն Իսպանիա։ Ֆիլմի վերջում սիրահարվում է Տուլիոյին։
Ցեկել Կան (անգլ.՝ Tzekel-Kan), ֆիլմի գլխավոր չարագործն էր և Էլդորադոյի քրմապետը։ Փորձում էր աստվածների անունից քաղաքը կառավարել, սակայն չի հաջողվում։ Նա իմանալով Տուլիոյի և Միգելի խաբեության մասին փորձում է նրանց սպանել մեծ և քարե հովազի միջոցով, որի շարժումները կառավարում էր կախարդության միջոցով։ Սակայն Տուլիոն և Միգելը նրան գցում են ջուրը իմանալով, թե նրան սպանում են։ Սակայն նա հայտնվում է Կորտեսի մոտ և ցույց է տալիս քաղաքի տեղը։ Շուտով Տուլիոն և Միգելը քաղաքի ճանապարհը հասցնում են ավերել, իսկ Կորտեսը Ցեկել Կանին հավանաբար որպես ստրուկ վաճառում է։